Ուղիղ եթեր
Ոստիկանական գվարդիա ստեղծելու նպատակը գործող հանցավոր ռեժիմի պաշտպանությունն է
copy image url

Ոստիկանական գվարդիա ստեղծելու նպատակը գործող հանցավոր ռեժիմի պաշտպանությունն է

Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 14:00 26-10-2024

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

2025 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում ոստիկանական գվարդիա կստեղծվի։ Օրերս խորհրդարանն ընդունեց ոստիկանական գվարդիայի ձևավորման մասին օրինագիծը՝ 65 կողմ և 28 դեմ ձայներով։

Հաղորդվում է, որ նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանմանը կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ:

Oragir.News-ի հետ զրույցում Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը նշեց, որ ներկայիս իշխանությունների բոլոր գործողությունների գնահատականն ու իմաստը հասկանալու համար միայն 1 ալգորիթմ է անհրաժեշտ։ «Այսինքն՝ պետք է հասկանալ, թե հերթական անգամ ինչ ստորություն են մտածել, ինչը շատ հեշտ է ու հասարակ։ Այս ամենը կատարվում է հանցավոր ու թշնամի ռեժիմի պահպանության համար, ուրիշ ոչ մի բանի»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենի միակ նպատակը իշխանությունը պահելն է։

Oragir.News-ի հարցին, թե ոստիականական տարբեր ստորաբաժանումներ ստեղծելու նպատակ միայն իշխանություն պահպանե՞լն է, թե՞ այստեղ այլ շարժառիթներ էլ կան՝ Գագիկ Համբարձումյանը պատասխանեց, որ գլխավոր նպատակը իշխանությունը պահելն է, իսկ մնացածը դրանից բխող ածանցյալներն են։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունները տարբեր ստորաբաժանումներ է ստեղծում, վճարում նրանց, որպեսզի վերջիններս դառնան իր ուժն ու հենարանը ու ծառայեն միակ նպատակին՝ հանցավոր ռեժիմի պահպանությանը։

Գագիկ Համբարձումյանը կարծում է, որ Հայաստանում ձևավորված ոստիկանական ստորաբաժանումների գործունեությունը տեղին չէ այլ երկրներում նմանատիպ կառույցների գործունեության հետ համեմատելը․ «Շատ պարզ նպատակով․ մյուս բոլորը երկրներ են՝ իրենց շահերը հետապնդող, իրենց ապագան տեսնող ու բարելավող, իսկ այս հանցագործների նպատակը միայն Հայաստանը կործանելն է, հասկանո՞ւմ եք։ Հետևաբար՝ զուգահեռներ անցկացնել սրա և այլ երկրների մեջ ու համեմատություններ անելն իսկզբանե սխալ է։ Խնդիրն առավելապես սա է»։

Անդրադառնալով այն պնդումներին, որ գվարդան առավելապես ռուսական կառույց է, որն առավելապես բնորոշ է հետխորհրդային երկրներին՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետը նշեց, որ իշխանությունները իրենց նպատակին հասնելու համար կարողանում են ճիշտ ճանապարհով գնալ և հանրությունն ու լրատվամիջոցները սկսում են նրանց օրակարգով և մոտեցումներով մտածել։ «Այ սա ռուսական տարբերակն է, մյուսը՝ բելառուսական, հենց դրա մեջ է կայանում սրանց հաջողությունը։ Որևէ տարբերակի հանգամանք չկա, նպատակն իրենց պահպանությունն է։ Նայում են՝ որ երկրում ինչ կառույց կա, որն առավելագույնս կարող են օգտագործել իրենց հանցավոր ռեժիմի պահպանության համար, բերում և իրականացնում են, իսկ ռուսական տարբերակ կամ օրինակ ֆրանսիական տարբերակ քննարկումները սխալ են, պետք չէ մտնել դրանց մեջ»,- կարծում է նախկին փոխոստիկանապետը։

Գագիկ Համբարձումյանը հավելեց՝ մնացած բոլորը երկրներ են, իսկ Հայաստանն արդեն երկիր չէ, իսկ տարբեր բաներն իրար հետ չեն համեմատվում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր
16:54 Հայ շախմատիստը՝ Հայրենակիցների համաշխարհային խաղերի չեմպիոն
08:47 ԱԱԾ-ն խաբել է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին

Ձեզ գուցե հետաքրքրի