Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին հայտարարել է, որ Սաակաշվիլին հեռանում է վրացական քաղաքականությունից։
«Օրակարգի գլխավոր խնդիր է դարձել նրա կյանքի պահպանումը, գոյատեւումը։ Սրանից ելնելով՝ հանվել են մնացած բոլոր հարցերը, այդ թվում՝ քաղաքականությունը։
Նա ընդհանրապես հեռանում է վրացական քաղաքականությունից, ոչ միայն «Ազգային շարժումից», այլեւ վրացական քաղաքականությունից։
Վրացագետ Ջոնի Մելիքյանն
Oragir.news-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ թե ինչու՞ է հենց այս ժամանակաշրջանում որոշել հեռանալ քաղաքականությունից Սաակաշվիլին՝ պատասխանեց. «Այս պահի դրությամբ հեռանալու մասին լուրը հայտարարվել է ոչ թե իր կողմից՝ այլ իր պաշտպանի կողմից, ինչը նշանակում է, որ իրավաբանը կարող էր մի բան ասել, ու ուրիշ ձև ասել։ Կուսակցության այժմյան ղեկավարը դա մեկնաբանեց հետևյալ ձևով, որ այս ամենը Սաակաշվիլու պաշտպանի ստրատեգիան է, ինչը նպատակ ունի միգուցե մի կողմից այդպիսի բան հայտարարելով, Սաակաշվիլու նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի վերացման հասնել։ Եթե Սաակաշվիլին քաղաքականության մեջ չի լինում, ապա շատ դժվար է պատկերացնել՝ ո՞նց կարող են այդ կուսակցության մեջ եղած լիդերները հանրային աջակցությունն ունենալ այն էլեկտորատից, որն ի սկզբանե՝ մինչև առ այսօր, Սաակաշվիլիի էլեկտորատն է եղել։ Այս պահի դրությամբ կարելի է հստակ ասել, որ Սաակաշվիլին որևէ նամակով կամ ուղերձով չի դիմել և քաղաքականությունից հեռանալու մասին որևէ բան չի ասել, իր կողմից կա այս հայտարարաությունը, որը մինչ այժմ չի հերքվել, մյուս կողմից էլ կան քննարկումներ՝ Վրաստանի ներքաղաքական տարբեր կուսակցությունների ու քաղաքական գործիչների կողմից։ Ի վերջո մի քանի գործ կա Սաակաշվիլիի հետ կապված, որից մեկով արդեն դատապարտված է, և դրա հետ կապված արդեն դատական պրոցեսներ ընթանում են, և բանտից դուրս գալու միակ ձևը Սաակաշվիլիի՝ կարող է լինել նախագահի կողմից համաներումը, իսկ ինքը վերջին 1,5 տարվա ընթացքում մի քանի անգամ առիթներից օգտվելով՝ մի քանի անգամ հայտարերլ է, որ որևէ կերպ չի պատկերացնում, որ այդ քայլին կգնա։ Այսինքն ցույց է տալիս, որ մնա քաղաքականության մեջ թե չմնա՝ միևնույն է իր համար որևէ բան չի՛ փոխվելու։ Դեկտեմբերին ակտիվ շրջան են խոսք տալիս ընդդիմությունն իշխանությունների համար՝ իրենք այդ ուղղությամբ աշխատելու են ։ Իսկապես դժվար է տեսնել Սաակաշվիլլին այդ տարիքում ՝ քաղաքականությունից դուրս»։
Վրացագետ Էդուարդ Այվազյանն
Oragir.news-ի հետ զրույցում՝ ասաց, որ Սաակաշվիլին հեաքրքրիր տարօրինակություններով լի և անակնկալներ մատուցող քաղաքական գործիչ է. «Շատ արագ որոշումներ է կայացնում և հանրությանը տեղեկացնում չսպասվածի մասին։ Իր փաստաբանի խոսքերով՝ իր հեռանալու բուն պատճառն այն է, որ այլև նա չի կարող մնալ քաղաքականության մեջ, որովհետև խնդիր ունի կյանքի և առողջության հետ կապված , սակայն նրա կուսակիցներն այնքան էլ համաձայն չեն, ասում են, որ Սաակաշվիլին իրականում չի՛ հեռանում քաղաքականությունից, ուղղակի դա նրա փաստաբանի հայտարարությունն է։ Ունենք այժմ սա, այսինքն մի կողմից «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչ Նիկա Մելիայի հայտարաարությունն ունենք, և մյուսն այն է ՝ փաստաբանի խոսքերը, որ Սաակաշվիլին հեռանում է քաղաքականությունից՝ փորձելով փրկել իր կյանքը։ Փաստաբանի խոսքով, հիմա դրված է նրա կյանքի ու մահվան հարցը։ Ըստ Նիկա Մելիայի, ով այժմ Միացայալ Ազգային շարժման ղեկավարն է, Սահակաշվիլին չի հեռանում քաղաքականությունից եւ իրենց նպատակն է ինչպես իրենք են ասում ՝այս ռեժիմի տապալումը»,-եզրափակեց վրացագետը։