Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 15:41 20-10-2024

Հնդկական ավիաընկերություններն ավելի քան 70 կեղծ սպառնալիքներ են ստացել ռումբերի տեղադրման մասին

Վերջին շաբաթվա ընթացքում հնդկական ավիաընկերությունները ստացել են ավելի քան 70 կեղծ սպառնալիք միջազգային չվերթներում ռումբերի տեղադրման վերաբերյալ, ինչը զգալիորեն բարդացրել է ավիափոխադրողների աշխատանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ հավելելով, որ սպառնալիքների աղբյուրը գտնելու համար ստեղծվել է հատուկ թիմ, որին միացել են Դելիի ոստիկանության կիբեռանվտանգության բաժնի և Intelligence Fusion & Strategic Operations ստորաբաժանման փորձագետները։ Իրավապահ մարմինները փնտրում են սպառնալից հաղորդագրություններ ուղարկող հանցագործին կամ հանցագործների խմբին։

«Կասկածներ կան, որ օպերատորն օգտագործել է VPN կամ darknet բրաուզեր՝ X-ում հաշիվներ ստեղծելու համար, այնուհետև հաղորդագրություններ է տեղադրել մեկից ավելի օգտահաշիվներից», - մեջբերում է թերթը ոստիկանության ներկայացուցչի խոսքը:

Հնդկաստանը խնդրել է սոցիալական մեդիա հարթակներին արգելափակել սպառնալից հաղորդագրություններ տեղադրող հաշիվները և ջնջել դրանք:

Նման հաղորդումները հանգեցրել են որոշ չվերթների հետաձգման և չեղարկման, ինչպես նաև օդում օդանավերի երթուղիների փոփոխության։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին