Ներքին 2 տարի առաջ - 17:38 17-10-2024

Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են Կոտայքի մարզի 33-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան: Պարեկները մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են կաթուցիչ և թղթով փաթեթավորված զանգված: 33-ամյա վարորդը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ներկայացվել է ոստիկանության Սևանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: Երիտասարդը ներկայացրել կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար:

Հոկտեմբերի 10-ին Վարդենիս համայնքում ծառայություն իրականացնելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա: 23-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել կաթուցիչ: Վարորդն ու ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ երիտասարդը հայտնել է, որ կաթուցիչով թմրանյութ է օգտագործել:

Ջրային պարեկները հոկտեմբերի 12-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի բնակիչ 34-ամյա տղամարդու վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Վարորդը պարեկներին ներկայացրել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ: Հայտնել է, որ ներկայացվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար:

Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը հոկտեմբերի 14-ին էր: Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: 21-ամյա ուղևորը իրավապահներին է ներկայացրել կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ: Հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան