copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:37 16-07-2021

Արտաշատի բաժնի անչափահասների գործերով ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

«Նելեգալ 2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են միջոցառումներ, որոնց արդյունքում հուլիսի 7-ին բաժին բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի 57-ամյա մի բնակչի։

Ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման բույսի զանգված։

Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։