Ներքին 3 տարի առաջ - 22:15 22-10-2022

Մեծամորի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 19-ին հերթական ուժեղացված ծառայությունն իրականացնելիս են եղել իրականացնում Մեծամոր քաղաքում: Ժամը 14:20-ին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալել ու բաժին են տեղափոխել Մեծամորի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի: Կասկածը հաստատվել է:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, նրա խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե երկու փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով, նաև` կաթուցիչ:

Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը մարիխուանա է, թմրամիջոցը պատրաստել էր իր ցանած ու աճեցրած կանեփից: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից