Արմեն Սարգսյան. պաղպաղակ ուտող նախագահի ֆեյք գրասենյակը
copy image url

Արմեն Սարգսյան. պաղպաղակ ուտող նախագահի ֆեյք գրասենյակը

Ներքին 6 ամիս առաջ - 22:00 10-10-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը, ունենալով բավանին լուրջ միջազգային կապեր և հեղինակություն, մեր երկրի նորագույն պատմության ամենաանլուրջ պետական գործիչներից մեկը դարձավ, եթե ոչ ամենաանլուրջը։ Հասարակության լայն շերտերն Արմեն Սարգսյանին առ այսօր անվանում են երեխաների հետ պաղպաղակ ուտող բարի պապիկ՝ միևնույն ժամանակ դժվարանալով թվարկել այն կարևոր որոշումներն ու նախաձեռնությունները, որոնք նա իրագործել է իր պաշտոնավարման գրեթե 4 տարիներին։

Արմեն Սարգսյանը նաև հակասական գործիչ էր.նա հաճախ էր դժգոհում, որ իր լիազորությունները խիստ սահմանափակ են, սակայն մյուս կողմից նա չէր էլ օգտվում իր ունեցած լիազորություններից, ավելին՝ սիրահոժար կերպով ստորագրում էր սեփական լիազորություններն էլ ավելի կրճատող օրինագծերը։ Նշենք, որ սահմանափակ լիազորությունները ոչ մի պարագայում չեն արդարացնում սեփական երկրի նկատմամբ Արմեն Սարգսյանի անգործությունն ու անպատասխանատվությունը, քանի որ երկար նախագահի պաշտոնում ընտրվելու առաջարկն ընդունելիս նախկին վարչապետ ու երկարամյա դիվանագետ Արմեն Սարգսյանը շատ լավ գիտակցում էր, թե խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարող ինչպիսի լիազորություններ է վերապահված նախագահին։

Թեպետ 2015-ի Սահմանադրական բարեփոխումներով Հանրապետության նախագահի լիազորություններն էականորեն սահմնափակվեցին, սակայն վերջինս շարունակում է համարվել պետության գլուխը՝ երկրի թիվ մեկ պաշտոնյան ու դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը կունենա մի նախագահ, ով օրինակ մամուլից կտեղականա, որ իր երկիրը պարտվել է պատերազմում, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կապիտուլյացիայի ակտ է ստորագրել։ Սահմանափակ լիազորություններից դժգոհող Արմեն Սարգսյանին կարող է օրինակ վերցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից, ով նույնպես արարողակարգային լիազորություններ ունի, սակայն ամբողջովին օգտվում է դրանցից՝ հակակշռելով կառավարող մեծամասնության վարած քաղաքականությանն ու ընդունած որոշումներին։ Ընդ որում, Զուրաբիշվիլին՝ ի տարբերություն Արմեն Սարգսյանի, նախագահ է ընտրվել հենց տվյալ քաղաքական թիմի աջակցությամբ, ինչը կարող էր վերջինիս կաշկանդել։

Արմեն Սարգսյանն նախագահի պաշտոնից հեռանալիս էլ բավականին անլուրջ և անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ հրաժարականի որոշման մասին հայտնելով արտերկրից։ Սարգսյանի հրաժարականից հետո «Հետք»-ի մեր գործընկերները պարզել էին, որ հրաժարականի դիմումում նշված պատճառներն իրականում քիչ առնչություն ունեին հրաժարականի հետ, իսկ դրա իրական պատճառն այն է եղել, որ նա նախագահ դառնալուց առաջ նա եղել է Կարիբյան ծոցում գտնվող Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի, ինչը ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի խախտում է։

Հատկանշական է, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր անլուրջ վերաբերմունքը շարունակումն է նաև նախագահի պաշտոնը թողնելուց հետո․

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող 3 նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, պաշտոնը թողնելուց հետո օրենքով սահմանված կարգով հիմնել են իրենց գրասենյակները, որոնց հասցեներն ու հեռախոսահամարները հայտնի են, դրանք լուսաբանում են նախկին նախագահների գործունեությունը, պատասխանում լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին և այլն։ 3 նախագահների նկատմամբ կարելի է տարբեր վերաբերմունք ունենալ, սակայն, գրասենյակ հիմնելով, նրանք փաստել են, որ հարգում են պետականությունը, հատկապես նախագահի ինստիտուտը, որը տևական ժամանակ ղեկավարել են։

Ֆեյսբուքում գրասենյակ ունի նաև Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, որը փաստացի ֆեյք է՝ գետնի վրա գոյություն չունի։ Հիշյալ ֆեյսբուքյան էջը կոչվում է ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ / Office of the fourth President of RA, որի նկարագրություններում նշված է, որ այն ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջն է։Արմեն Սարգսյանի գրասենյակին վերագրվող էջում տարբեր առիթներով լուսանկարներ են հրապարկվում, որոնց կից լինում են նաև հակիրճ գրառումներ. վերջին հրապարակումը կատարվել է հոկտեմբերի 5-ին, որով նախկին նախագահն իբրև թե շնորհավորել է ուսուցիչների մասնագիտական տոնը։




Միևնույն ժամանակ հիշյալ էջում նշված չէ, ոչ՛ պաշտոնաթող նախագահի գրասենյակի հասցեն, ո՛չ էլ օրինակ հեռախոսահամարը, որոնցով Սարգսյանի գործունեությամբ հետաքրքրվող լրատվամիջոցները կարող են զանգահարել ու իրենց հարցերն ուղղել։ Համացանցում կատարած որոնումների արդյունքում նույնպես մեզ չհաջողվեց գտնել Սարգսյանի գրասենյակի հասցեն ու հեռախոսահամարը։ Հիշյալ ֆեյսբուքյան էջում նշված է միայն ենթադրյալ գրասենյակի էլեկտրոնային հասցնեն՝ [email protected], որի միջոցով լրատվամիջոցները կարող են գրավոր հարցեր ուղղել 4-րդ նախագահի գրասենյակին ու ստանալ դրանց պատասխանները։



Oragir.News-ը փորձեց օգտվել այս հնարավորությունից և սեպտեմբերի 30-ին գրավոր հարցում ուղարկեց Արմեն Սարգսյանի գրասենյակ՝ ակնկալելով մի քանի հարցի պատասխան՝ հետաքրքրվելով նախկին նախագահը մասնակցե՞լ է Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողություններին, այժմ ո՞ր երկրում է նա ապրում և գործունեություն ծավալում, ո՞ր հասցում է գործում Սարգսյանի գրասենյակը, ո՞վ է դրա ղեկավարը և այլն։ Եթե պետական գերատեսչությունները օրենքով սահմանաված կարգով պարտավոր են 5 օրում պատասխանել լրատվամիջոցների հարցումներին, ապա հաշվի առնելով նախկին նախագահի հնարավոր նախագահի խիստ ծանրաբեռնվածությունը, որոշեցինք կրկնակի ավելի՝ 10 օր սպասել, սակայն այդպես էլ պատասխան չստացանք։ Սա փաստում է, որ գրասենյակը որպես այդպիսին գոյություն չունի, այն ֆեյք է, իսկ թե ով է ղեկավարում նրա անունից բացված ֆեյսբուքյան էջը՝ դժվարանում ենք ասել։

Ինչ վերաբերում է մեղավորներին, ապա հարկ ենք համարում ընդգծել, որ դրանում մեղավոր են ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունները, նախկինները մեղավոր է հանրապետության նախագահի պաշտոնում նման թեկնածուի առաջադրելու և ընտրելու, ներկաներն էլ՝ վերջինիս գործունեությունը խրախուսելու ու նրան պաշտոնանկ չանելու համար։ Ընթերցողին հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, սակայն վերջինս ԱԺ-ում ընտրվել էր մեծ կոնսենսուսով՝ ստանալով 101 պատգամավորներից 90-ի կողմ ձայները։


Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
23:41 Հիմա դժվար է խոսել մեր հերոսների մասին՝ մսխված հայրենիք, պարտություն, թշնամու առաջ խոնարհում
08:35 Քասախցիները կրկին  փակել են Աշտարակ-Երևան մայրուղին. ՈւՂԻՂ