Արտաքին 2 տարի առաջ - 00:01 07-10-2024

Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է BFMTV- ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։

«Հանրապետության նախագահը Իսրայելի վարչապետին ասել է, որ եկել է հրադադարի ժամանակը», – մեջբերում է հեռուստաալիքը տեքստից մի հատված։

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն ընդգծել է, որ «երկար զրույցի ընթացքում Մակրոնը և Նեթանյահուն բացահայտորեն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ հաշվի առնելով Ֆրանսիայի և Իսրայելի միջև հարաբերությունների բարեկամական բնույթը»։

«Երկու երկրների ղեկավարներն ընդունում են տեսակետների տարբերությունների առկայությունը, բայց միևնույն ժամանակ հայտարարում են միմյանց կողմից հասկացված լինելու ցանկության մասին»,- ասվում է Ելիսեյան պալատում։

Ինչպես պարզաբանել է AFP-ն, Մակրոնը «հաստատել է իր հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը», մինչդեռ Նեթանյահուն ասել է, որ հրեական պետությունը «աջակցություն է ակնկալում Ֆրանսիայից, ոչ թե սահմանափակումներ»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները