Մամուլ 5 տարի առաջ - 07:48 08-09-2021

Եկել է իշխանությունը վայելելու ժամանակը. Հրապարակ

Ինչպես Նիկոլ Փաշինյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար նույնպես քաղաքական ճգնաժամն անցյալում է, եկել է հետպատերազմական զրկանքներից հրաժարվելու եւ իշխանական հաճույքները վայելելու ժամանակը։ Օրերս Արցախի նախագահն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին եւ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին ծառայողական թանկարժեք ավտոմեքենաներ է հատկացրել, մինչդեռ, հիշեցնենք, պատերազմից հետո՝ այս տարվա հունվարին, որոշում էր կայացրել՝ հավաքագրել բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող բոլոր թանկարժեք ծառայողական մեքենաները, աճուրդով վաճառել եւ ստացված գումարներն ուղղել պատերազմից հետո առկա սոցիալական անթիվ խնդիրների լուծմանը։

Ավելին, մարտին աճուրդի առաջին փուլն էր տեղի ունեցել, 6 ավտոմեքենա էին վաճառքի հանել, հավաքել էին նաեւ Թովմասյանի, ՊԲ հրամանատարի ավտոմեքենաները։ Իսկ հիմա ավելի թանկարժեք մեքենաներ են նրանց հատկացրել՝ Արզումանյանին տրամադրել են Տոյոտա Լենդ Կրաուզեր -200, իսկ Արթուր Թովմասյանին ԱԱԾ նախկին պետ Կամո Արզումանյանին, ապա պետնախարարին սպասարկող ծառայողական մեքենան են հատկացրել։ Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, նա պատերազմից հետո էլ առանձնապես խնայողությունների չի տրվել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի