Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:50 01-12-2023

Արցախցի երեխաներին հրավիրել էինք դասական համերգ վայելելու և անակնկալ կերպով  նրանք երաժշտական գործիքներ նվեր ստացան. Լիլիթ Թովմասյան 

Արցախցի Վիկտորը, Ռոքսանան, Միքայելն ու Աշոտը այլևս երաժշտական գործիքների կարիք չունեն։ Գյումրիում Հայաստանի պետական կամերային երգչախմբի բարեգործական համերգի հասույթով երաժշտական գործիքներ են գնվել Արցախից Գյումրի տեղափոխված, արվեստի և երաժշտական դպրոցներում սովորող ու երաժշտական գործիքի կարիք ունեցող աշակերտների համար։

Oragir.News-ը զրուցել է Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի հետ, ում առաջարկով էլ Արցախից բռնի տեղահանված այս երեխաները երաժշտական գործիքներ են նվեր ստացել։

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հայաստանի պետական երգչախումբը համերգով հանդես եկավ Գյումրիում։ Միջոցառումը վաղուց պլանավորված էր, ուղղակի տարբեր պատճառներով հետաձգվում էր ու երբ որոշեցինք, որ նոյեմբերին այդ համերգը պիտի կազմակերպենք, տնօրենի`պարոն Արաբյանի հետ եկանք այն եզրակացության, որ համերգը պետք է անպայման բարեգործական լինի և հասույթը պետք է ծառայեցնենք արցախցիներին, բայց թե ինչպես, դեռ պարզ չէր։ Այդ ընթացքում Գյումրիի արվեստի և երաժշտական դպրոցներ դիմում էին աշակերտներ, ովքեր ունեին երաժշտական գործիքների կարիք, մենք արձագանքներ էինք ստանում տնօրեններից և ուսուցիչներից, որ երեխաները դաշնամուրի կարիք ունեն, թավջութակի բացակայությունը խանգարում է, որ նրանք ընդունվեն։ Պարոն Արաբյանին, մաեստրո Մլքեյանին առաջարկ արեցի, որ եթե դեմ չեն, փորձենք այդ հասույթը ծառայեցնել երաժշտական գործիքների ձեռքբերմանը։ Պիտի ասեմ, որ ի պատիվ գյումրեցիների, տոմսերը սպառվեցին ինձ համար հաճելի արագությամբ։ Մենք արցախցի երեխաներին հրավիրել էինք դասական համերգ վայելելու և անակնկալ կերպով բեմից հայտարարեցինք, որ նրանք ստանալու են երաժշտական գործիքներ»,- պատմում է Լիլիթ Թովմասյանը։

Նշենք, որ այս պահին Գյումրիի արվեստի և երաժշտական դպրոցներում սովորում է արցախցի 7 աշակերտ։
Երաժշտական գործիքի կարիք ունեին նրանցից 4-ը։ 3 դաշնամուր ու 1 ջութակ են նրանց նվիրել։
Մանրամասները` տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում