Մամուլ 1 տարի առաջ - 08:51 05-10-2024

Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամկետի ավարտին թեեւ մոտ մեկ տարի կա` տնօրեն Հովհաննես Մովսիսյանն այդ պաշտոնում ընտրվել է 2020-ի նոյեմբերին, 5 տարով, սակայն արդեն քննարկումներ են սկսվել այս թեմայի շուրջ: Տնօրենի պաշտոնի հավակնորդների անուններ են շրջանառվում։ Մասնավորապես, ՔՊ-ական նախկին պատգամավոր, 2021-ից 6 տարի ժամկետով Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակված Վահագն Թեւոսյանի անունը, որը լուրերի խմբագիր Լուսինե Բարսեղյանի ամուսինն է։ Մեր հարցից, թե հավակնո՞ւմ է այդ պաշտոնին, Թեւոսյանն անակնկալի եկավ, վրդովվեց, թե ինքը չի կարող առաջադրվել, շահերի բախում կառաջանա` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է:

Երբ հիշեցրինք, որ նման տեխնիկական հարցերը լուծվող են` կարող է հրաժարական տալ եւ առաջադրվել, ասաց, որ տնօրենի ժամկետի ավարտին դեռ շատ կա, պետք չէ շտապել` «ինչո՞վ է այդ հարցն այդքան հրատապ»: Ապա պատասխանեց․ «Հանրային հեռուստատեսության տնօրենն աշխատում է շատ արդյունավետ, չի բացառվում, որ հետագայում նրա պայմանագիրը նաեւ երկարաձգվի, առայժմ որեւէ տեղ չի քննարկվում տնօրենի հնարավոր նոր թեկնածություն, ինքս բացարձակ նման մտադրություն չեմ ունեցել, որեւէ տեղ նման ցանկություն չեմ հայտնել եւ որեւէ տեղից նման առաջարկ չեմ լսել: Ինձ համար, իսկապես, անակնկալ է, որ Դուք զանգել եւ նման հարց եք տալիս»։

Օրենքը, հիշեցնենք, ասում է․ «Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրենները նշանակվում եւ ազատվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ մինչեւ 5 տարի ժամկետով»:

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
09:20 Արման Ծառուկյանը շանս չտվեց UFC-ի լեգենդին