Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 07:48 11-12-2023

Մոլդովայում իշխող կուսակցության թեկնածուներին չընտրած քաղաքներն ու գյուղերը ԵՄ-ից գումար չեն ստանա

Մոլդովայի այն քաղաքներն ու գյուղերը, որոնց բնակիչները նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում չեն քվեարկել իշխանության եվրոպամետ կուսակցության թեկնածուների օգտին, միջոցներ չեն ստանա Եվրամիության կողմից Մոլդովային տրամադրված վարկերից և դրամաշնորհներից։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն՝ քաղաքապետերի համաժողովում։

Դրան մասնակցել է քաղաքների ու գյուղերի ավելի քան հինգ հարյուր ղեկավար, սակայն այն անտեսվել է մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից։

«Ինչ վերաբերում է եվրոպական փողերին, ես ուզում եմ ձեզ հարցնել՝ քաղաքապետերը, որոնք դեմ են ԵՄ-ին, դուք կարծում եք, որ Եվրամիությունը պետք է ձեզ փո՞ղ տա, եթե դուք չեք աջակցում ԵՄ-ին, որտե՞ղ է այստեղ տրամաբանությունը: Պետական գումարները բաժանվելու են բոլոր բնակավայրերի և քաղաքների մեջ, իսկ ԵՄ-ից և ԵՄ երկրների հարկատուներից ստացվող գումարները կուղղվեն նրանց, ովքեր կիսում են այդ արժեքները», - ասել է Սանդուն իր ելույթում:

Նա ընդգծել է, որ «որոշ քաղաքական գործիչներ օգտագործում են հակաեվրոպական հռետորաբանություն՝ ձայներ հավաքելու համար, սակայն պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ Մոլդովան գոյատևել է և նույնիսկ սկսել է զարգանալ միայն մեր արտաքին գործընկերների աջակցության շնորհիվ»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում