Ներքին 2 տարի առաջ - 21:45 03-10-2024

Շիրակի մարզում ոստիկանները հայտնաբերել են տելեգրամյան ալիքներով թմրամիջոցներ իրացնող երիտասարդներին. shamshyan.com

Սեպտեմբերի 30-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ախուրյանի խճուղի 21 հասցեի դիմացից Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Ղուկաս Ա․-ին՝ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով և ուղևոր 22-ամյա Ռուբեն Հ․-ին ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ վերջիններիս անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող տարածք:

Ոստիկանությունում Ռուբեն Հ․-ն և Ղուկաս Ա․-ն հայտնել են, որ նույն օրը թմրանյութերի վաճառքով զբաղվող «OKM» կայքէջից առաջարկ ստանալով, Վանաձոր քաղաքի մոտակայքից վերցրել և Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել են կարմիր, դեղին և կանաչ կպչուն ժապավեններով փաթեթավորված մոտ 70 հատ 0,5-ից 10 գ քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրանյութով լցված փաթեթներ, ապակյա տարաներով լցված «Հաշիշ» թմրանյութի յուղեր, «Ճիշտ» «Քաջ Նազար» և «Գիքոր» տելեգրամյան կայքեջերի միջոցով իրացնելու նպատակով, որոնց տեղադրման վայրերը նկարել են իրենց բջջային հեռախոսներով, սակայն չեն հասցրել պատվիրատու կայքին ուղարկել: Հայտնել են նաև, որ նշված փաթեթներից և յուղերից ավտոմեքենայում նույնպես առկա են, իսկ յուրաքանչյուր տեղադրված փաթեթի համար պատվիրատուն իրենց պետք է վճարեր 9 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ռուբեն Հ․-ի և Ղուկաս Ա․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր