ՊԵԿ-ը փոստային առաքանու մեջ հայտնաբերել է «մեֆեդրոն» և «α-PVP» տեսակի թմրամիջոցներ
copy image url

ՊԵԿ-ը փոստային առաքանու մեջ հայտնաբերել է «մեֆեդրոն» և «α-PVP» տեսակի թմրամիջոցներ

Ներքին 3 տարի առաջ - 14:15 07-06-2021

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հսկողություն են իրականացրել «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում։

Արդյունքում Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել է շուրջ 372 գրամ «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգված: Այն թաքցված է եղել առաքանու կոսմետիկ միջոցների տարաների մեջ:

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: