Ուղիղ եթեր
Ներքին Ավելին 2 տարի առաջ - 17:00 30-09-2024

Սուտ և խայտառակություն. Հ1-ը «Մանկական Եվրատեսիլ» է ուղարկում ԱՄՆ քաղաքացուն

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող 10-ամյա Լեո Մկրտչյանի ընտրության հարցը հանրային բուռն քննարկումների տեղիք է տվել։

Անգամ մերձիշխանական շրջանակներն են սոցցանցերում քննադատում այս ընտրությունը։

Բանն այն է, որ փոքրիկը երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի որդին է, որն ըստ մերձիշխանական շրջանակների՝ հանդիսանում է ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ քաղաքացի։

Բացի այդ՝ Առաջին ալիքը հայտնում է, որ մրցույթին 100-ից ավելի մասնակից է դիմել, սակայն որևէ տեղ հրապարակված չեն երեխաների անունները, ինչպես նաև մրցույթի որևէ փուլից տեսանյութեր, որպեսզի ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան համեմատելու ելույթները։

Oragir.News-ը ժամեր շարունակ փորձեց կապ հաստատել Հանրային հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր, «Եվրատեսիլ» երգի մրցույթի պատասխանատու Դավիթ Ծերունյանի հետ։ Վերջինս, սակայն, չպատասխանեց հեռախոսազանգերին։ Ընդունարանի աշխատակցին ևս չհաջողվեց միացնել Ծերունյանի հետ։

Oragir.News-ին հաջողվեց կապվեց Հանրային հեռուստաընկեության հանրային կապերի բաժնի պետ Սևակ Հակոբյանի հետ։ Հարցրեցինք՝ ինչպե՞ս է Հ1-ը որոշել հաղթող մասնակցին։ Ինչո՞ւ չեն հրապարակվել 100-ից ավելի մասնակցիների անունները, որպեսզի հանրությունը նրանց լսելու հնարավորություն ունենա։ Ի վերջո, ճի՞շտ է տեղեկությունը, որ երեխան ոչ թե ՀՀ, այլ ԱՄՆ քաղաքացի է։

Հ1-ից խոստացան ճշտել և պատասխանել, սակայն ավելի ուշ հաղորդագրություն ուղարկեցին և գրավոր հարցում պահանջեցին։ Սա նշանակում է, որ Հ1-ում պատասխան չունեն։ Ավելին՝ այս քայլով հաստատում են, որ հաղթած մասնակիցը ԱՄՆ քաղաքացի է, այլապես՝ միանգամից կհերքեին։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Հ1-ի կազմակերպած մրցույթում հաղթող ճանաչված երեխայի ծնողների՝ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի հետ, սակայն նրանք հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Հիշեցնենք, որ Առաջին ալիքը սեպտեմբերի 28-ին հայտնել էր, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում ներկայացնելու է Լեո Մկրտչյանը։

Նույն հայտարարության մեջ մի կետ է նշված, որի համար սոցիալական ցանցի օգտատերերը ծաղրում են Հ1-ին։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Նա մեծացել է երգիչների ընտանիքում և երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից...»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները