Ներքին 2 տարի առաջ - 20:57 25-09-2024

Երևանում՝ նոր կառուցվող էլիտար շենքի բակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:15-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության 6-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 62 խումբը կանչով մեկնել է Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին հասցեում գտնվող «Առանցք» ՍՊԸ-ի տարածքում կառուցվող էլիտար շենքի տարածք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված հասցեում գտնվող կիսակառույց շենքի տարածքում հայտնաբերվել են Լոռու մարզում հաշվառված 69-ամյա Էդվարդ Մ.-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կա՛մ անզգուշաբար նշված կիսակառույց շենքի 5-րդ հարկից վայր է ընկել, կա՛մ ինքնասպանություն գործելու եղանակով իրեն ցած է նետել։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»