Արցախը Փաշինյանն ու դավաճաններն են հանձնել. հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:23 19-09-2024
Չնայած Արցախի Հանրապետության բռնազավթիմից և հայաթափումից անցել է արդեն 1 տարի, սակայն առ այսօր հայտնի չէ, թե ով է մեղավոր հայկական երկրորդ հանրապետության հետ տեղի ունեցած աղետի համար։

Այս համատեքստում իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրանքի սլաքներն ուղղում են միմյանց՝ փորձելով ամեն կերպ խուսափել սեփական պատասխանատվությունից։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է, թե իրենց կարծիքով՝ ո՞վ հանձնեց Արցախը։

«Շատ բարդ հարց եք տալիս, նախկիններն ու ներկաները հանձնեցին»,- ասաց մի տղամադ։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Արցախը հանձնել են գործող իշխանությունները։

«Դավաճանությունը, ընդհանուր գործել է դավաճանական համակարգեր դրսի ուժերի կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված