Արցախը միանշանակ հանձնել է Նիկոլ Փաշինյանը․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 14:40 14-02-2025
Արցախի կորուստից հետո անընդհատ խոսվում է դրա հանձնման մեղավորների մասին։ Արցախի հանձնման համար շատերը մեղադրում են իշխանություններին ու կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։ Սակայն ՔՊ-ականներն Արցախը հանձնելու մեջ մեղադրում են նախկիններին։ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանն էլ մեկ ամիս առաջ, լրագրողների հետ զրույցում Արցախի հանձնման մեջ մեղադրեց ռուսներին։ «Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ համագործակցված»,- ասել էր նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ո՞վ է հանձնել Արցախը»։

Հարցվածների պատասխանները տարբեր էին, սակայն հիմնականում բոլորը մեղադրում էին իշխանությանն ու դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին։

«Արցախը միանշանակ հանձնել ա մեր երկրի ղեկավարությունը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Արցախը վաղուց էր հանձնված։ «Համենայնդեպս ոչ Նիկոլը։ Վաղուց հանձնած էր, եթե ժամանակին էդ հարցը լուծեին էս վիճակը չէր լինի»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ բնականաբար իշխանություններն են հանձնել։ «Պարզ չի՞, որ իշխանությունները»,- նշեց նա։

«Նիկոլը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ արցախցին է հանձնել Արցախը։ «Արցախցին, Արցախի ղեկավարությունը։ Իրենք ստորագրեցին, տվեցին»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված