Ներքին 2 տարի առաջ - 15:38 16-09-2024

ՀՀ ԿԲ աշխատակցի մոտ հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրանյութ. shamshyan.com

Սեպտեմբերի 12-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք է բացահայտվել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, Աճառյան 2-րդ փակուղու մոտից թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Գ․-ին։

Սարգիս Գ․-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,93 և 1,43 գրամ ընդհանուր կշռով 2 հատ թղթյա փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և մոխրացված հետքերով 2 կաթոցիչ:

Արդեն ոստիկանությունում Սարգիս Գ․-ն հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ձեռք է բերել համացանցի «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ իր օգտագործման համար:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Սարգիս Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Սարգիս Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես ինժեներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը