Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 11:01 13-09-2024

Վիզաների հարցը երկար պատմություն է, շուտ չի լինի. հարցում

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման հարցով պաշտոնական երկխոսության մեկնարկից հետո Երևանը լավատես է, որ ազատականացման գործընթացը հնարավոր կլինի ավարտին հասցնել 2-3 տարվա ընթացքում։ Նախօրեին նման լավատեսական հայտարարություններով հանդես եկան Հայաստանի փոխարտգործնախարարներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս գործընթացում անհաղթահարելի ոչինչ չկա և հիշյալ ժամանակահատվածում հնարավոր է հասնել վիզաների ազատականացմանը։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ հավատո՞ւմ են, որ 2 տարուց Եվրոպա գնալու համար վիզա չի լինի։

Հարցվածցներից մի քանիսն ասացին, որ հավատում են և սպասում այդ պահին, որոշներն էլ թերահավատորեն պատասխանեցին․ «Չենք հավատում, այդ հարցը երկար պատմություն է, շուտ չի լինի»։

Մեկ այլ քաղաքացի էլ վստահեցրեց, որ վիզաների ազատականացման դեպքում հայերը կլքեն Հայաստանը։

«Հայերը՝ որ գնացին Եվրոպա, էլ հետ չեն գա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում