Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:30 13-09-2024

Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու. վիճարկվելու է մանդատից զրկելու հարցը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության արդեն նախկին ղեկավար Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու: Ինչպես արդեն հայտնել ենք, ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ, ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ, Գրիգոր Երիցյանը զրկվել էր մանդատից: Ավագանու երկու անկախ անդամներ եւս զրկվել էին մանդատից՝ ՔՊ-ի սատելիտ «Հանրային ձայն» խմբակցության նախաձեռնությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը Գրիգոր Երիցյանից տեղեկացավ, որ նա պատրաստվում է դիմել վարչական դատարան՝ վիճարկելու իրեն մանդատից զրկելու ավագանու որոշումը. «Արդեն համապատասխան թղթերը ներկայացրել եմ մեր փաստաբանական խմբին, հաջորդ շաբաթ հայցն արդեն մուտք կարվի դատարան»: Ի դեպ, նույն հիմքով եւս երկու հայց կա՝ ներկայացված ընդդեմ ավագանու. խոսքը ավագանու նախկին անդամներ Հայկ Մարությանի եւ Սոնա Աղեկյանի մասին է, որոնց դեռ ամիսներ առաջ՝ փետրվարին, ՔՊ-ն եւս զրկել էր մանդատից: Սա չլսված բան է. ժողովրդի կողմից ընտրված թեկնածուներին ՔՊ-ն զրկում է իրենց կարգավիճակից: Նույնիսկ նախկին քննադատված իշխանությունների օրոք չի եղել այսպիսի ակնհայտ ապօրինություն:»

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին

Ձեզ գուցե հետաքրքրի