Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:30 19-10-2022

«Պատիվ ունեմ»-ի դիմումը, որով ՍԴ-ում վիճարկվելու է Վահագն Հովակիմյանի ընտրությունը ԿԸՀ նախագահ պաշտոնում, պատրաստ կլինի հաջորդ շաբաթ

«Պատիվ ունեմ» խմբակցության դիմումը, որով վիճարկվելու է Վահագն Հովակիմյանի ընտրությունը ԿԸՀ նախագահ պաշտոնում, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի և Սահմանադրական դատարան կմուտքագրվի հաջորդ շաբաթվա ընթացքում։

Դիմումում վիճարկվելու է նախևառաջ Հովակիմյանի մասնակցությունը սեփական ընտրության քվեարկությանը։

Oragir.news-ի հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ասաց, որ առավել հանգամանալի դիմումի բովանդակության մասին կարող է խոսել, երբ այն պատրաստ լինի։

«Այս պահին միայն արձանագրել, որ Հովակիմյանը իրավունք չուներ իր համար քվեարկել, այստեղ շահերի բախում կա, որովհետև նա հակասահմանադրական և պատգամավորի երաշխիքների մասին օրենքի խախտում է թույլ տվել։ Նա չպետք է շարունակեր հանդես գալ որպես պատգամավոր, պետք է հանդես գար որպես թեկնածու։

Այսինքն, օրինակ, եթե թեկնածուն Տիգրան Մուկուչյանը լիներ՝ պետք է գար, պատգամավորները քվեարկեին։ Այսինքն, չէր կարող պատգամավոր Վահագն Հովակիմյանը քվեարկել թեկնածու Վահագն Հովակիմյանին, դա անթույլատրելի է»։

Հոկտեմբերի 7-ին ԱԺ-ն 65 ձայնով ԿԸՀ նախագահ ընտրեց Վահագն Հովակիմյանին։ Բանն այն է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելու համար Հովակիմյանին նվազագույնը հենց 65 ձայն էր պետք: Այսինքն, նա անհրաժեշտ քանակությամբ ձայներ չէր ստանա, եթե անձամբ չքվեարկեր ինքն իր օգտին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 71 պատգամավոր ունի, բայց մենք ավելի վաղ հայտնել էինք, որ թիմում դեմ են եղել Հովակիմյանի թեկնածությանը։ Նրա թեկնածությունն անընդունելի էին համարել 17 հասարակական կազմակերպություններ, քաղհասարակություն, իշխանամերձ հասարակական, քաղաքական գործիչներ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան