Ներքին 2 տարի առաջ - 13:29 10-09-2024

Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ. Արարատ Միրզոյան

Մեր երկիրն անցնում է անցնում է ժողովրդավարական՝ երկար ժամանակ անհնարին թվացող վերափոխումների միջով։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ժողովրդավարության ընձեռած մեխանիզմներով ընդամենը 3 տարի առաջ մենք կարողացանք հաղթահարել այն խոր ճգնաժամը, որում հայտնվել էր մեր հասարակությունը և որի հետցնցումները մինչ այժմ էլ զգացվում են: Պետք է արձանագրենք, որ գոյություն ունեցող միջազգային մեխանիզմներն այսօր այլևս չեն կարողանում արդյունավետ հասցեագրել առկա մարտահրավերները:

Ստեղծված իրավիճակի փոփոխության անհնարինության պայմաններում չենք կարող խուսափել իրավիճակի էլ ավելի վատթարացումից, որը չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ծանրագույններից մեկն է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այս պատկերի նկարագրումը նպատակ չունի հոռետեսական կամ ապոկալիպտիկ զգացողություններ գեներացնել:

Եվ ուրեմն, եթե բոլորս գիտակցում ենք, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է և որ այս ընթացքը բոլորիս տանում է դեպի հերթական անդունդը, որտեղ չեն լինելու երկարաժամկետ շահողներ, ապա ո՞րը պետք է լինի քաղաքակիրթ մարդկության արձագանքը. միջազգային կանոնների վրա հիմնված աշխարհակարգի վերականգնումը և դրա լեգիտիմության ամրապնդումը», - ասաց նա:

Միրզոյանը ներկայացրեց, թե որն է Հայաստանի մոտեցումը՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ճանապարհին:

«Հայաստանի մոտեցումը հետևյալն է՝ շարունակել երկխոսել անգամ ամենաբարդ իրավիճակներում՝ փորձելով հասնել համակեցության ընդհանուր կանոնների, դրանց հարգմանն ու միմյանց հանդուրժելուն: Տարածաշրջանում տևական խաղաղության ձգտելիս՝ հենց այս դիրքորոշումն ենք մենք որդեգրել», - ասաց Միրզոյանը:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը