Արտաքին 2 տարի առաջ - 10:25 10-09-2024

Իսրայելը Գազայում հարվածել է փախստականների ճամբարին. զոհվել է առնվազն 40 պաղեստինցի

Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիսում, պաղեստինցի փախստականների ճամբարի վրա Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ 60-ը։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։

Դրա փոխանցմամբ՝ պայթյունի վայրում փլատակների մաքրումը շարունակվում է, զոհերի թիվը կարող է աճել։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման մի խումբ բարձրաստիճան ներկայացուցիչներին հարվածելու մասին: Նրանք գտնվել են Խան Յունիս հումանիտար գոտու կենտրոնում տեղակայված շտաբում։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է