Ներքին 2 տարի առաջ - 12:55 09-09-2024

ԱԺ-ում քննարկվել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր վավերացնելու հարցը

2021 թվականին Եվրամիությունը նախաձեռնել էր ԵՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրաջասթի միջև համագործակցության մասին համաձայնագրի կնքման բանակցություններ: 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծը, իսկ ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարը Բրյուսելում ստորագրեց այն: Այժմ ««ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը մտել է խորհրդարան:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նշեց, որ համաձայնագիրն անցել է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ներպետական բոլոր ընթացակարգերը: ՍԴ-ն ընդունել է նաև նախագծի դրույթները Սահմանադրությանը չհակասելու և համապատասխանության վերաբերյալ որոշում:

«Ընթացակարգերը զգալիորեն կնպաստեն ԵՄ պետությունների հետ անհրաժեշտ հաղորդակցման արագությանը, ցուցաբերված փոխադարձ աջակցության որակին և օպերատիվությունը»,- ասաց նա, նշեց, որ արդյունքում ուղիղ կապ կհաստատվի ՀՀ-ի և ԵՄ-ի համապատասխան մարմինների միջև կոնտակտային անձանց նշանակման և գործուղման միջոցով:

Ըստ Կարեն Կարապետյանի՝ սա այն եզակի մեխանիզմներից է, որը թույլ է տալիս այս փուլում ԵՄ ինտեգրման գործընթացների շրջանակում արդեն իսկ պրակտիկ և արդյունավետ համագործակցության խողովակներ և մեխանիզմներ ներդնել ԵՄ գործընկերների հետ հարաբերություններում:

Հարակից զեկուցող Արման Եղոյանը հավելեց՝ համաձայնագիրը, բացի ԵՄ անդամ երկրներից, կնքել են նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Նորվեգիան, Շվեյցարիան:

«Համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը Եվրաջասթում նշանակելու է համակարգող դատախազ, որը դառնալու է Եվրաջասթի դատախազական կոլեգիայի անդամ և օժտված է լինելու համապատասխանաբար ԵՄ անդամ չհանդիսացող երկրների համար սահմանված բոլոր իրավունքներով, նախաքննական և դատաքննական փուլում տեղեկատվություն է հայցելու և սահմանված կարգով ստանալու ԵՄ անդամ երկրների գործընկերներից, ինչպես նաև Հայաստանն է արդեն պարտավորություն ստանձնում՝ նմանատիպ տեղեկատվություն տրամադրելու իր գործընկերներին դրա անհրաժեշտության դեպքում:

Սա շատ կարևոր քայլ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում»,- ասաց Եղոյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ելույթի ժամանակ ընդգծեց՝ համաձայնագրի վավերացումով ինստիտուցիոնալ հիմքի վրա կդրվի ՀՀ-ԵՄ համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել