Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:35 06-09-2024

Արքայից արքայի փոփոխության հարցը սողոսկում է օրակարգ  

ՔՊ-ական իշխանությունը շարունակում է անողնաշարություն դրսևորել։ Սեպտեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից վերջնական պարզ չդարձավ՝ խորհրդի 11 անդամները համաձա՞յն են Սահմանադրությունից հանել խորհրդարանի կայուն մեծամասնության վիճահարույց սկզբունքը մինչև 2026 թվականի ընտրությունները՝ չսպասելով 2027-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեին։ Ինչպես պարզվում է՝ հարցը նույնիսկ քվեարկության չի դրվել։ Նույնիսկ դժվար է միանշանակ ասել, թե հանձաժողովում ով կամ ովքեր են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի տեսակետը։

Առաջարկը խորհրդի անդամներին է ներկայացրել հեղափոխական Հայաստանում սահմանադրության փոփոխությունների հետ առնչվող նախաձեռնությունների անդամ Իոանիսյանը։ Նրանից զատ՝ առաջարկին միանշանակ կողմ էր Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, որը պաշտոնանկ արվելուց հետո հանդես է գալիս ընդդիմադիր խոսույթով։ Արդարադատության նախարարը, որն ի պաշտոնե քաղաքականության որոշողն է, կոնկրետ դիրքորոշում չի հայտնել այս հարցում։ Իսկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, որը Փաշինյանի հավատարիմ զինակիցն է, դեմ է արտահայտվել։

Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է այս առաջարկին։ Եթե դեմ են, ապա ինչու՞ խորհուրդը, որտեղ Փաշինյանի կողմնակիցները մեծամասնություն են կազմում, որոշում չընդունեց ու ձգձգեց քննարկումը։ Սա կարելի է ժամավաճառություն որակել։ Իսկ ավելի խիստ դատելու դեպքում կարող ենք ասել, որ ՔՊ-ական իշխանությունն հեղափոխական անողնաշարություն է դրսևորում։ Չի կարողանում պարզ հարցերին արագ ու կոնկրետ պատասխաններ տալ։

Մյուս կողմից առաջ է գալիս կասկած, որ Դանիել Իոանիսյանը կշիռ ունի իշխանության ներսում։ Եվ կարող է օրակարգ բերել հարց, որին իշխանությունը՝ թեև դեմ է, բայց չի համարձակվում այդ մասին որոշում ընունել։

Իրականում՝ այս հոդվածը իշխանության ձևավորման մասին է։ Դրա փոփոխության արդյունքում ՀՀ-ում փոխվելու է իշխանության ձևավորման սկզբունքը։ Հայտնի է, որ ՀՀ-ում իշխանության ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն արտաքին ուժերը, մասնավորապես՝ Մոսկվան։ Օրինակ՝ 2018-ին Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու և Նիկոլ Փաշինյանին բերելու հարցում էական դերակատարություն են ունեցել ռուս միջնորդներն ու ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնց վճռական մասնակցությամբ Սևանում տեղի է ունեցել իշխանության հանձնման, ընդունման ոչ պաշտոնական կարգը։ Հետևաբար՝ կայուն մեծամասնության մասին հոդվածը հանելը կամ թողնելը պետք է համաձայնեցվի արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Մոսկվայի հետ։

Պարզ ասած՝ այս անողնաշարության ցույցի իմաստն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ գործակցության մեծ փորձ ու ավանդույթ ունեցող, իշխանության մեջ կոնկրետ պաշտոն, մանդատ և քաղաքական պատասխանատվություն չունեցող հասարակական գործչի միջոցով աշխարհին ցույց տվեց, թե արտաքին ուժերի խրախուսմամբ օրակարգ է սողոսկում իշխանության ձևավորման սկզբունքի փոփոխության, հետևաբար՝ Ռուսաստանի տարածաշրջանյին դերի վերանայման, ՀՀ-ում իշխանություն ձևավորող տարածաշրջանային դոմինանտի, կամ հնադարյա լեզվով ասած՝ արքայից արքայի հնարավոր փոփոխության հարցը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը