Ներքին 2 տարի առաջ - 13:58 04-09-2024

Տուրիստը, որ 500 դրամ ծախսի զուգարանի վրա, չի ասի՝ էս ինչ թանկ տեղ էր. Փաշինյանը՝ Ջերմուկում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառումներ է արել Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութեր:

Փաշինյանը հետևել է Ջերմուկում Եղնիկի արձան տանող 1.6 կմ երկարությամբ ճանապարհի և դիտահրապարակի կառուցման աշխատանքներին:

Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ծրագրի արժեքն ավելի քան 232 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:

Ակնկալվում է, որ դիտահրապարակը կնպաստի համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին:

Արփա գետի կիրճի և Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերը ևս սուբվենցիոն ծրագրով լուսավորվել են:

Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 34 մլն դրամ է, որից 20 մլն 690 հազարը հատկացրել է Կառավարությունը։

Իր խոսքում Փաշինյանը կարևորել է նման վայրերում հասարակական նշանակության օբյեկտների առկայությունը: «Այստեղ ինչո՞ւ սրճարան, ռեստորան կամ հյուրանոց չլինի։ Հիմա տուրիստը եկել է, չէ՞, տուրիստը եկել է, տուրիստը ծախսում է։ Որ 500 դրամ էլ ծախսի զուգարանի վրա, դրանից իր կյանքում բան չի լինի, չի ասի՝ էս ի՞նչ թանկ տեղ էր»,- ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան