Անվտանգությո՞ւն, չէ, չենք լսել. Երևանում հոսանքի կտրտած ու կախված լարերը բաց սպառնալիք են

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 23:23 03-09-2024
Հրդեհային անվտանգության կանոնները պահպանելը չափազանց կարևոր է, քանի որ դրա խախտումը կարող է հանգեցնել ամենավատ վերջաբանին, այդ թվում` մարդկային կյանքի կորուստի։

Երևանի քաղաքապետարանում, սակայն, կարծես այս մասին կա՛մ տեղյակ չեն, կա՛մ այդքան էլ լուրջ չեն վերաբերվում սրան։

Oragir.News-ի տեսախցիկը Երևանում ֆիքսել է կախված, կտրված հոսանքալարեր, որոնք ամեն պահի կարող են դառնալ հրդեհի կամ մարդկանց հոսանքահարման պատճառ։ Ավելորդ է անգամ նշել, թե ինչ է կատարվում հոսանքալարերի հետ քամու ժամանակ։

Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետն ու այլ պատասխանատու անձինք իրենց հայտարարություններում չափազանց կարևորում են հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, դրանք խախտելու համար պատրաստ են տուգանել բոլորին։

Սակայն երբ խնդիրն իրենց իրավասության դաշտում է` անվտանգությունն ու բոլոր կանոնները մղվում են հետին պլան։ Այս ամենի ապացույցն է ներկայումս Երևանում հոսանքալարերի աղետալի վիճակը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար