Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 12:27 01-09-2024

Մոսկվան մեղադրում է Կիևին Ռուսաստանին զանգվածային հարված հասցնելու մեջ

Ռուսական կողմը պնդում է, որ Ուկրաինան սեպտեմբերի 1-ի առավոտյան սկսել է անօդաչու թռչող սարքերի հարձակումները՝ թիրախավորելով երկրի մի քանի շրջաններ, ներառյալ՝ Մոսկվայի և Տվերի մարզերի էլեկտրակայաններն ու նավթավերամշակման գործարանները: Փոխանցում է Azatutyun-ը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ամենաշատը գնդակոծվել են Ուկրաինային սահմանակից Կուրսկի, Բրյանսկի, Վորոնեժի և Բելգորոդի շրջանները։

Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։ Ուկրաինայից ևս մեկնաբանություն չկա։

Հարձակմանը մի քանի օր առաջ նախորդել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ավելի քան 200 ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածները։

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մոտ Ուկրաինայի կողմից արձակված անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Վերամշակման գործարանը պատկանում է «Գազպրոմ նավթ»-ին։

Հարձակումների հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսաստանը հազվադեպ է բացահայտում ուկրաինական ավիահարվածների հասցրած վնասի իրական չափերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»