Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:53 28-08-2024

Փաստացի խախտված են Կարապետ Պողոսյանի Սահմանադրական մի շարք իրավունքներ

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կինը հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Փաստացի խախտված են Կարապետ Պողոսյանի Սահմանադրական մի շարք իրավունքներ։

Մասնավորապես, դատարանի որոշմամբ՝ նա չի կարող հաղորդակցվել իր մյուս երկու փաստաբանների հետ, ովքեր նրա շահերն են ներկայացնում Շիրակի մարզի դատարանում այլ քրվարույթներով։

Այսօր հունիսի 5֊ի գործով հերթական նիստը կայացավ Գեղարքունիքի մարզի ԸԻ առաջին ատյանի դատարանում, դատավոր Ա.Մարտիրոսյանը դատախազ Հովհաննիսյանի հորդորով առանց քննության թողեց պաշտպաններ Ս.Պողոսյանի և Ա.Նավասարդյանի միջնորդությունը կապված Կ. Պողոսյանի նկատմամբ Վարչական հսկողություն նշանակելու մասին։ Ի թիվս այլ կարևորագույն հարցերի՝ միջնորդության հիմքում դրված էր նաև Կարապետ Պողոսյանի հաղորդակցվելու և տեսակցելու իրավունքը մյուս փաստաբանների հետ, ինչը առաջին հերթին Սահմանադրական նորմի խախտում էր։

Իսկ հունիսի 5֊ի «Աղմկահարույց» գործով այժմ միակ մեղադրանքը նրա նկատմամբ մնացել է ֆեյսբուքյան ուղիղ եթեր իրականացնելը։

Քաղաքական հետապնդումը պոզով պոչով չի լինում»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի