Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:20 23-08-2024

Նորմալ ապրելն անհնարին է. Գեղարքունիքում բողոքում են լույսերի անջատումներից

Oragir.News-ը ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մարզից՝ մասնավորապես Մարտունի համայնքի գյուղերից։

Բնակիչները բողոքում են,որ վերջին ժամանակաշրջանում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումները բազմաթիվ խնդիրներ են հարուցում՝ հատկապես իրենց առօրյա գործերն իրականացնելիս։ Ըստ բնակիչների՝ նորմալ ապրելն անհնարին է դարձել, քանի որ շատ հաճախ հոսանքն անջատում են՝ առանց զգուշացնելու։

«Կովերին կթում ենք, հետո պետք է կաթը զտենք, լույսերը չեն լինում, դե կաթը զտող մեքենան բնականաբար չի աշխատում, մեր չարչարանքն էլ ջուրն է գնում, քանի որ կաթը թթվում է»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Անահիտ Ս.-ն։

Ներքին Գետաշեն գյուղի մի բնակիչ, ով չցանկացավ ներկայանալ, նշեց՝ լույս չլինելու պատճառով չի կարողանում ավտոլվացման կետերում իր մեքենան լվանալ։ Նրա խոսքով՝ նույն խնդիրը նաև ուրիշ մարդկանց մոտ է առկա։

«Ամռանը լույսերի չլինելը հանցագործություն է. շորերը կուտակվում են, սպասքը չենք կարողանում լվանալ, բոլոր գործերից հետ ենք ընկնում։ Դե երևի հասկանում եք՝ երեխաներ ունենալու դեպքում բարդ է շատ, իսկ պահածոների մասին`չասեմ։ Ինտերնետ չենք ունենում ու չենք էլ կարող իմանալ, թե երբ են տալու լույսերը», - ասաց Վաղաշեն գյուղի բնակիչ Սոնա Գ.-ն։

«Մեր լույսերը անմիջական կապ ունեն ամեն ինչի հետ, բայց հատկապես ջրի։ Եթե լույս չի լինում, ջուր ևս չենք ունենում։ Բազմազավակ ընտանիք ենք, առանց լույսի հնարավոր չէ, էլ չեմ խոսում ինտերնետի, հեռախոսների լիցքավորման մասին»,- իր խոսքում նշեց Աստղաձոր գյուղի բնակիչ Սուսան Մ․-ն։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը