Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:30 23-08-2024

Ինչպես խուսափել ահագնացող նոր վարակից․ վիրուսաբանի պարզաբանումը

Վարակված մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նեղոսի տենդ վարակը Հայաստանում արձանագրվել է առաջին անգամ, սակայն դրանով վարակվածների թիվը սկսել է մեծ թափով աճել։

Oragir.News-ն այսօր՝ օգոստոսի 23-ին, Արևմտյան Նեղոսի տենդ վիրուսի մասին զրուցել է վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ։

«Հիվանդության հաճախ հանիդպող ախտանիշներից են ջերմությունը, մարմնի մկանային ցավերը, թուլությունը, ուժեղ գլխացավերն ու փսխումները։ Հիվանդության ընթացքը որոշ մարդկանց մոտ կարող է ավելի ծանր լինել, սիմպտոմները՝ ավելի արտահայտված դրսևորվեն։ Օրինակ՝ հիվանդության ռիսկի խմբում կարող են լինել տարեցները, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցողները, ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք, շաքարային դիաբետ ունեցող անձինք և այլն»,- նշեց վիրուսաբանը։

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, շատ ավելի ծանր են տանում Արևմտյան Նեղոսի տենդ կողվող վարակը։

Հարցին, թե ինչպե՞ս կարելի է խուսափել տենդի վարակից՝ Զաքարյանը պատասխանեց․ «Մարդը, առաջին հերթին պետք է խուսափի մոծակի զոհ դառնալուց։ Եթե շրջապատում կա կիսալճացած ջրի աղբյուրներ, պետք է այնտեղ չգտնվի։ Պետք է պաշտպանիչ ցանցեր դնի տան պատուհաններ վրա, օգտագօրծի հատուկ սփրեյներ և այլն։ Այդ միջոցները կարելի է օգտագործել և հնարավորիսն խուսափել վարակվելուց»։

Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նեղոսի տենդ կոչվող վիրուսը, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել