Ներքին 3 տարի առաջ - 11:22 16-11-2022

Նվազագույն աշխատավարձի 7 հազար դրամ բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլև ոչ համարժեք՝ ահագնացող գնաճի ֆոնին. պատգամավոր

Խորհրդարանն այսօր 68 կողմ, 27 ձեռնպահ ձայների համամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Հայաստան» խմբակցության ադամ Թադևոս Ավետիսյանը հայտարարեց, թե այս նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի 7 հազար դրամ բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլև ոչ համարժեք՝ ահագնացող գնաճի ֆոնին։

«Իրական լուծումը ոչ թե մի քանի հազարով աշխատավարձի բարձրացումն է, այլ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը, որի նախագիծը մերժվել է քաղաքական մեծամասնության կողմից։ Մինչև հիմա արձանագրված գնաճը 2021 թ հունվարից հետո բարձրացրել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն առնվազն երկու անգամ ավելի։ Գնաճի բոլոր նախադրյալները կան, մինչև հաջորդ տարվա ավարտը նվազագույն զամբյուղի և ձեր առաջարկած աշխատավարձի չափի տարբերությունը լինելու է շուրջ 3 անգամ։ Սա լուծում չէ, դրա համար մենք ձեռնպահ ենք քվեարկում», - հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել էր «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է 2023 թվականից նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 75 հազար դրամ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից