Ներքին 2 տարի առաջ - 17:27 23-08-2024

«Mercedes S500»-ի բեռնախցիկում հայտնաբերվել է Հնդկաստանի առևանգված քաղաքացին․ կան ձերբակալվածներ. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիւվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes S500» մակնիշի 01 VK 011 համարանիշի ավտոմեքենայում կասկածելի անձինք կան։

Պարեկները Աճառյան փողոցի ողջ ճանապարհահատվածը վերցնում են հսկողության տակ ու կարճ ժամանակ անց Աճառյան 1 հասցեի մոտ նկատում են կասկածելի «Mercedes S500»-ը։ Պարեկները մոտենում են վարորդին, պահանջում անձը հաստատող փաստաթուղթ, ապա երբ նրան ասում են, որ բեռնախցիկը բացի՝ ստուգման նպատակով, վարորդը տարօրինակ վարքագիծ է դրսևորում և հայտնի «Նվագախմբի տղաները» ֆիլմի հերոսի՝ Տիրացուի նման, սփրթնում է։

Քանի որ պարեկները վստահ էին ստացված օպերատիվ տեղեկությանը, պահանջում են, որ բեռնախցիկը վարորդը ինքնուրույն բացի, ինչը վարորդը «նազ ու տուզ» անելով բացում է և այնտեղ հայտնաբերվում է քաղաքացի։

Տեղում պարեկները վարորդին՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Վահե Կարապետյանին, ավտոմեքենայում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներ 19-ամյա Բալվանտ Մասիին, 26-ամյա Արվինդար Սինգին, 33-ամյա Հարպեդ Սինգին, 20-ամյա Աբի Պրդապ Սինգին, 20-ամյա Հարման Սինգհին և 29-ամյա Ալիշա Մասիհին անձին առևանգելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության Ավանի բաժանմունք։ Բաժանմունք է տեղափոխվել նաև«Mercedes S500»-ը։

Անձնական խուզարկությամբ Բ. Մասիի մոտից հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, 9 մմ տրամաչափի «EKOL P 29» գրառմաբ գազային ատրճանակ՝ փամփշտատուփով՝ լիցքավորված թվով 5 հատ գազային փամփուշտնեով:

Պարզվել է, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Ծարավ Աղբյուրի 197/2 հասցեի մոտ նշված անձիք առևանգել են Հնդկաստանի քաղաքացի, ժամանակվորապես Արմավիր մարզի գյուղերից մեկում բնակվող 32-ամյա Արիֆ Մանիարին և ստիպողաբար մտցրել են «Mercedes S500»-ի բեռնախցիկի մեջ։

Վ․ Կարապետյանը «Իզիվեյ ՎԿ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Նրանց ընտանիքին է պատկանել Ջերմուկում հայտնի «Գլաձոր» հյուրանոցային համալիրը, որը այժմ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատերից «Քլոս» մականվամբ Աշոտ Արսենյանին։

Դեպքի փաստով ոստիկանությա Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «անձի առևանգում » հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ Վ․ Կարապետյանը ձերբակալվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել