Ներքին 2 տարի առաջ - 22:20 12-10-2024

Հնդկաստանի քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալներից 3-ին վնասազերծել են․ հայտնաբերվել են արնանման հետքեր և դանակներ․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովունի գյուղի սկզբնամասում՝ «Ադանա» սգո սրահի դիմացի մայթին գտնվող, ժողովրդի կողմից «Բելի դոմ» անունը ստացած շինության ներսում վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր։

Տեղում պարեկները նշված շինության առաջին հարկում հայտնաբերում են ամբողջությամբ արյունոտված մի քաղաքացու ու իրենց ծառայողական ավտոմեքենայում եղած դեղատուփի միջից օգտագործում անհրաժեշտ բժշկական պարագաներ, ապա ահազանգում են շտապօգնություն և օպերատիվորեն ժանանաժ բժիշկների խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերում վիրավորին, ապա ավագ պարեկ Արթուր Առաքելյանի և պարեկ Տիգրան Խեչումյանի ուղեկցությամբ նրան տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից պարեկները անուհետև վերադառնում են դեպքի վայր։

Մինչ կժամանեին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները, վիրավորը հիվանդանոցից եկավ ու ասում էր, որ իրեն վնասվածքներ է պատճառել իր հետ մնացող Հնդկաստանի քաղաքացիներից մեկը, իսկ 2-ը ականատես են եղել այդ ամենին և ցույց էր տալիս ներսում արնանման հետքերի մոտ ընկած սրիչը, ասելով, որ դրանով են իրեն վնասվածքներ պատճառել։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, վիրավորի և ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխված անձանց ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին