Ներքին 2 տարի առաջ - 19:57 01-05-2024

Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ․ հայտնաբերվել են արյունոտ քարեր ու արնանման հետքեր․ shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 30-ին, Մասիս քաղաքում կանխվել է մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը (վենդետան)։

Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենան արագ վարելու պատճառով վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որը պատրաստվում են շարունակել, իսկ ծեծկռտուքի հետևանքով էլ կան վիրավորներ։

Մինչ նրանց ժամանումը դեպքի վայրի՝ 11/1 հասցեի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկաններն ու պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Խ․ Ֆերոյանը և նրա որդին 28-ամյա Ա․ Ֆերոյանը ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն են արել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Արկադի Ա․-ին, ինչն էլ վերջինիս կողմից ցավագին է ընդունվել, ով այդ մասին հայտնել է իր հորը՝ 42-ամյա Արսեն Արսենյանին ու որոշ ժամանակ անց հայր ու որդի Արսենյանները իրենց մի քանի ընկերների հետ ժամանել են նշված վայր, ապա խուլիգանություն կատարելու դիտավորությամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել ու հայհոյանք են հնչեցրել, ապա իրենց մոտ եղած փայտե մահակով հարվածներ են հասցրել հայր և որդի Ֆերոյաններին, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել, ապա դիմել են փախուստի։

Արդեն հիվանդանոց տեղափոխվածների մեծ թվով հարազատներ պատրաստ են եղել հաշվեհարդար տեսնելու այդ անձանց նկատմամբ, սակայն այդ ամենը կանխվել է ոստիկանների ու պարեկների կողմից ու ժամերի ընթացքում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Արսենյաններին, ովքեր բերման են ենթարկվել ստիկանության Մասիսի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետը հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա են եղել արյուն։ Ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան