Ներքին 1 տարի առաջ - 10:42 04-08-2025

Կապան-Նորաշենիկ ճանապարհին «Porsche»-ն բախվել է կայանված «Toyota»-ին․ բեռնախցիկում իրեր դասավորող վարորդը տեղում մահացել է․ shamshyan.com

Օգոստոսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարատ Ա․-ն իր վարաժ «Porsche» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Գարիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է ձորակում։

Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը, ով վթարի պահին մեքենայի բեռնախցիկում իրեր դասավորելիս է եղել տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota»-ն և փակել գազի բալոնի փականը:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված