Ներքին 2 տարի առաջ - 23:23 22-08-2024

Հայաստանում կանցկացվի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) միջգերատեսչական աշխատանքային հերթական հանդիպումը։

Հանդիպման ընթացքում WCIT 2024-ի կազմակոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ներկայացրել է միջոցառման շրջանակում իրականացվող աշխատանքները։

Աշխատանքային խմբում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են իրենց վերապահված գործառույթների կատարման ընթացքի մասին, վերահաստատել պատրաստակամությունն՝ աջակցելու միջոցառման պատշաճ իրականացմանը:

Աշխատանքային խմբի անդամներն անդրադարձել են նաև առաջ եկած մարտահրավերներին, խնդիրներին, դրանց լուծման հնարավոր տարբերակներին։ Քննարկման արդյունքում հնարավոր է դարձել ներկայացված խնդիրների համար ընտրել լուծման արդյունավետ ձևաչափեր: Կարևորվել է միջոցառման պատշաճ նախապատրաստումը և աշխատանքների օպերատիվ կազմակերպումը։

2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 4-7-ը՝ «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո։

WCIT 2024-ը տեղի կունենա DIGITEC Հայաստան միջոցառման հետ սերտ փոխգործակցության շրջանակներում։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության անմիջական համակարգմամբ:

WCIT 2024/ DIGITEC-ը կմեկտեղի անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ, այլ միջոցառումներ։

Կոնգրեսի շնորհիվ Հայաստանում կհյուրընկալվեն Արհեստական բանականության առաջատար մասնագետներ և խոսնակներ, որոնք կմասնակցեն նաև DIGITEC էքսպոյին, կծանոթանան կազմակերպություններին ու տեխնոլոգիական ներուժին։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի