Ներքին 1 տարի առաջ - 11:01 18-08-2024

Քաղաքացին բռունցքով հարվածել է «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչի դեմքին․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 11-ին ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Բ․-ն ձեռքով մեկ անգամ հարվածել է Սյունիքի մարզի բնակիչն 48-ամյա Արամ Դ․-ի դեմքին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար Արամ Դ․-ն մարմնական վնասվածք չի ստացել ու չի դիմել բուժօգնության։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Դ․-ն աշխատում է նշված ՊՈԱԿ-ում, որպես արգելոցի վարիչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից