Ներքին 2 տարի առաջ - 18:28 17-08-2024

Լոռու մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել

ՀՀ Լոռու մարզի Լորուտ գյուղի «Քուրթիկ» միջնադարյան գյուղատեղիում ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները հողի տակից հանել, ամբողջացրել են մեկ խաչքար: Երկրորդ խաչքարի միայն վերևի հատվածն է հնարավոր եղել ամբողջացնել։ Հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպությունից:

Ավելի վաղ մարզային ծառայության աշխատակիցները «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում նոր կյանք էին տվել Լորուտ գյուղի «Կծվուտ» գյուղատեղում /13-14-րդ դդ․/ 2023 թ.-ի աշնանը հայտնաբերած նորահայտ խաչքարին։ Երկատված խաչքարը միավորել, մաքրել և կանգնեցրել են։ «Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը կրում է շարունակական բնույթ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ