Արտաքին 2 տարի առաջ - 18:12 17-08-2024

Փրկարարներն Էլբրուսում փրկել են ևս մեկ հնդիկ լեռնագնացի

Փրկարարները Էլբրուսից տարհանել են Հնդկաստանից եկած լեռնագնացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դա մեկ օրվա ընթացքում երկրորդ նման դեպքն է, որ պատահել է հնդիկ լեռնագնացների հետ:

Մոսկվայի ժամանակով 08:20-ին հաղորդագրություն է ստացվել, որ 5500 մետր բարձրության վրա Էլբրուս լեռը բարձրանալիս լեռնագնացն ընկել է լանջից 200 մետր:

1995 թվականին ծնված աղջիկը եղել է չորս հոգուց բաղկացած չգրանցված խմբում:

Ամենից շատ դիտված