Երևան +21°
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 14:40 17-11-2022

Եւս մեկ ռուս մարզիչ է մերժել ՀՖՖ-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի փնտրտուքները։

Կառույցն առաջարկ է արել ռուս մարզիչ Լեոնիդ Սլուցկիին, հայտնում է РБ Спорт-ը։ Ըստ աղբյուրի՝ մասնագետը մերժել է առաջարկը։

Սլուցկին օրերս հեռացել է Կազանի «Ռուբինի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նշվում է, որ Հայաստանից առաջարկն արվել է ավելի վաղ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ին մերժել էր Վալերի Կարպինը։