Փաշինյանը թող օլիգարխների շահերը մի կողմ դնի․ լարված իրավիճակ՝ Սարյան փողոցի «Հայփոստ»-ի շենքում

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:00 16-08-2024
Երևանի Սարյան փողոցում գործող «Հայփոստ»-ի շենքի սմարթֆոնների մի շարք խանութների սեփականատերեր այսօր՝ օգոստոսի 16-ին, բողոքի ակցիա են իրականացում շենքի ներսում։

Պարզվում է, որ կառավարությունը «Հայփոստ»-ի հետ եկել է համաձայնության առ այն, որ շենքը օտարվի 50 հարկանի բիզնես շենք ներբեռնելու նպատակով։ Շենքի ներսում գործող խանութների սեփականատերերին էլ տարածքը ազատելու համար ժամանակ են տվել մինչև օգոստոսի 19։

Նրանք փայտի կտորով փակել են դուռը և արգելափակել մուտքը դեպի սրահ։ Սեփականատերերը հստակ պահանջում են, որ կա՛մ իրենց տան տարածք աշխատելու համար, կամ փոխհատուցում ոտքի կանգնելու համար։



«Մենք կառավարությունից ունենք կոնկրետ պահանջ։ Առաջինը այն է, որ Նիկոլ Փաշինյանը օլիգարխների շահերը դնի մի կողմ և պաշտպանի նաև մանր ու միջին բիզնեսի շահերը։ Ստեղ մարդիկ օրվա հացի խնդիր ունեն։ Հիմա մենք պահանջում ենք, որ կա՛մ մեզ տան տարածք, որ մենք աշխատենք, կա՛մ տան փոխհատուցում մինչև մենք կարողանանք ոտքի կանգնել»,-ասաց աշխատակիցներից Գրիգոր Առաքելյանը։

Աշխատակից Ռոման Վարդանյանի կարծիքով էլ՝ իր և իր գործընկերների իրավունքերը այս երկրում ոտնահարված են․

«Ուզում ենք իմանան, որ այստեղ մարդիկ են։ Մենք գտնում ենք, որ մեր իրավունքները ոտնահարված են, թե՛ որպես բիզնեսմեն, թե՛ որպես մարդ»,-ասաց նա։

Իրավապաշտպան, տեղի նախկին աշխատակից Դավիթ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ 30 տարի աշխատակիցները փաստացի տիրապետել են գույքը և տվյալ շենքի տանիքները սեփական միջոցնեով են վերանորոգել․

«30 տարի մարդիկ աշխատել են ու հիմա ուզում են իրենց հանել, որպեսզի բիզնեսի տակ վաճառեն տարածքը, 50 հարկանի շենք ներբեռնեն։ Կառավարությունը համաձայննության ա եկել «Հայփոստ»-ի հետ։ Ինչ-որ ասում են «Ռենշին» ընկերություն և հաշվի չեն առնում մարդկանց շահը։ Այս պահին կան այստեղ 20 արձանագրված տնտեսվարողներ, աշխատողներ։ Կանխամտածված մաշացրել են շենքը, որ էժան գնով գնեն և վաճառեն իրենց ուզած կազմակերպություններին։ Հիմնարկը կանխամտածված տանում են սնանկության»,-ասաց իրավաբանը։

Հիշեցնենք, որ Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի շենքն օտարվելու էր «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված էր կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։

Ըստ կառավարության՝ ծրագրին մասնակցելու է նաև աշխարհում հայտնի JLL ընկերությունը, որ զբաղվում է անշաժ գույքի կառավարման բիզնեսով։ Բացի այս ամենը, «Հայփոստ»-ի շենքում կկառուցվի նաև 4 աստղանի հյուրանոց՝ 180 սենյակներով։

Հավելենք նաև, որ «Ռենշին»-ի սեփականատերերն են գործարարներ Էդուարդ Մարությանն ու Արայիկ Կարապետյանը։ Նրանք հայտնի կառուցապատողներ են Երևանում, նրանց է պատկանում նաև «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպությունը, «Ինքոր» ներդրումային ընկեությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:00 Հրանտ Մաթևոսյանն այդպիսի բան չի ասել․ գրողի որդին կրթում է Նիկոլ Փաշինյանին
21:00 Ապրիլի 24–ին պետք է ՔՊ–ի դրոշն էլ այրենք․ արցախցուն գլխատողի հետախուզումը դադարեցնելը ցեղասպանություն է
12:45 Շտապօգնության վարորդի աչքը կպել է, քնել է. տեսագրությունը կա. նոր մանրամասներ՝ ողբերգական ավտովթարից․ news.am
23:58 Օսմանյան բանակի հայ սպայի թոռը դարձել է Թուրքիայի քաղաքացի
21:23 Մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,300 արցախցի
23:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից
23:39 Հերթական հայատյացությունը՝ Բաքվից․ հայտարարում են, թե հայի «գենետիկ կոդում չկա խաղաղության ձգտում»
19:14 Սյունիքից սկսած՝ հայ ժողովուրդն է մեզ աջակցել, ոչ թե իշխանությունը. արցախցի
23:17 Պետությունները, որոնց տարածքը կօգտագործվի Իրանին հարվածելու համար, կհայտնվեն «կրակային գծում»
08:10 Ինչ սցենարներ են սպասվում Գյումրիում․ Հրապարակ