Ավելին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:17 14-08-2024

Շոտլանդիայում 7 մետրանոց սև դելֆիններն ափ են նետվել

Շոտլանդիայում տասնյակ կետեր, որոնց նաև անվանում են սև դելֆիններ, դուրս են նետվել ափ։ Այս մասին հայտնում է The Guardian թերթը:

Ինչպես նշված է հրապարակման մեջ, դեռ հայտնի չէ, թե որն է կետերի դուրս նետման պատճառը: Փորձագետների կարծիքով, կետերից մեկը փորձել է դուրս գալ ջրից, իսկ մնացածը հետևել են նրան: Դուրս նետվածների մեջ կան 7 մետրանոց արու և էգ, ինչպես նաև նոր ծնված կետեր: British Divers Marine Life Rescue-ը հայտնում է, որ իրենց թիմը անմիջապես դեպքի վայր է մեկնել, որտեղ պարզել են, որ դուրս նետված սև դելֆինների քանակը 77 է, որից ողջ է մնացել 12-ը:



Հրատարակությունը հավելել է, որ 1995 թվականներից ի վեր սա կարող է լինել Շոտլանդիայի ափերում ամենազանգվածային դեպքը:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի