Ներքին 1 տարի առաջ - 17:10 14-08-2024

«Աղբյուր» ճամբարում երեխաներին բուլինգի են ենթարկել․ տնօրենը լքել է երկիրը, ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել 

Այսօր՝ օգոստոսի 14-ին «Աղբյուր» ճամբարականներ ծնողները ահազանգեցին Oragir.News-խմբագրություն և հայտնեցին, որ ճամբարի աշխատակիցներից իրենց երեխաների հանդեպ վատ վերբերմունք են նկատել։

Oragir.News-ը ստացած ահազանգի և մամուլում տարածված բողոքների հետքերով կապվեց «Աղբյուր» ճամբարի տնտեսվարի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ճամբարը վաղուց փակ է և այնտեղ այս պահին որևէ աշխատակից չկա․

«Ես ձեզ ասում եմ՝ դուք տնտեսվարի հետ եք խոսում, տնտեսվարը կարա՞ ձեր էդ հարցերին պատասխանի։ Ճամբարը փակ ա արդեն։ Տնօրենը երկրում չի, աշխատակիցներից մարդ չկա այնտեղ, ճամբարը չի աշխատում»,- ասաց աշխատակիցը։

Նա նաև զրույցի վերջում խոստացավ տրամադրել գլխավոր ջոկատավարի հեռռախոսահամարը, սակայն խոստացված հեռախոսահամարը մենք այդպես էլ չստացանք։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Մարդու իրավունքերի պաշտպանի մամուլի քարտուղար Արթուր Ասլանյանի հետ, պարզելու արդյո՞ք ՄԻՊ-ը ստացել է նման տեղեկություն, թե՞ ոչ։

«Այդ ինֆորմացիան մեր մոտ ուսումնասիրվում է»,- հայտնեց Արթուր Ասլանյանը։

Ճամբարականների ծնողները նաև դիմել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին՝ վատ վերաբերմունքի համար, սակայն ՆԳՆ-ից հայտնեցին, որ ահազանգ իսկապես եղել է երեխայի նկատմամբ վատ են վերաբերմունքի հետ կապված, արդյունքում` ոստիկանությունը ստուգել է ահազանգը, սակայն հանցափաստ չի հայտնաբերվել և դեպքին ընթացք չի տրվել։

Ահազանգած քաղաքացիները պատմում են, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող ««Աղբյուր» ճամբար և հանգստյան տուն» կազմակերպությունում ճամբար հաճախած երեխաների նկատմամբ աշխատակիցները ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորել, հոգեբանական ճնշումների, բուլինգի են ենթարկել, մասնավորապես` քնի ժամանակ մտնելով սենյակներ` հարվածել են անկողիններին՝ վախեցնելով երեխաներին։ Ու բանը այնտեղ է հասել, որ մի քանի տասնյակ երեխաներ զանգահարել են ծնողներին ու խնդրել, որ տուն տանեն իրենց:

Հիշեցնենք, որ խոսքը նույն այն ճամբարի մասին է, որի առնչությամբ 2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարածել էր տեղեկություն, ըստ որի` ճամբարի խոհանոցի աշխատանքը կասեցվել էր, քանի որ սանհանգույցի դուռը բացվել էր անմիջապես սննդամթերքի մշակման սենյակների մեջ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ