Մամուլ 2 տարի առաջ - 08:55 13-08-2024

Առաջ դեզերտիր էր, հիմա` սեղանակից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անցած շաբաթ Վայոց Ձորի մարզ կատարած այցի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները մի լուսանկար էին հրապարակել, որում իրենց կողքին, իրենց հետ թեւ-թեւի նստած էր մի զինվորական:

Խոսքը Վահան Յայլոյանի մասին է, ով ներկայումս Զանգակատան զորամասի հրամանատարն է, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է Հադրութի գնդի հրամանատարը, սակայն կարճ ժամանակում նրան ազատեցին` մարտերը ձախողելու համար, անգամ իշխանական շրջանակները հայտարարում էին, թե Հադրութի գնդի հրամանատարը փախել է մարտի դաշտից` հայրենի հողն առանց կռվի թողնելով թշնամուն։

Նրանով մինչեւ անգամ իրավապահներն էին զբաղվում, սակայն ի տարբերություն շատուշատ արժանավոր զինվորականների, որոնք այս տարիներին հեռացվել են համակարգից, Յայլոյանը կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում՝ Զանգակատան զորամասում, քանի որ ըստ մեր աղբյուրի՝ Սուրեն Պապիկյանի մտերիմն է։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը