copy image url
Խոսք 2 տարի առաջ - 17:57 11-01-2022

Հայաստանում առաջ բանաստեղծները չէին մահանում, բայց հիմա մահանում են․ Մերուժան Տեր-Գուլանյան

Այսօր 82 տարեկան հասակում վախճանվել է անվանի բանաստեղծ, գրողների միության նախկին նախագահ Ռազմիկ Դավոյանը։ Գրող Մերուժան Տեր-Գուլանյանը Oragir.news-ին պատմեց, որ Ռազմիկ Դավոյանի հետ պատրաստվում էին հանդիպել, երկար ժամանակ իրար չէին տեսել։

«Քիչ է ասել, որ ցավում եմ, որ ցանկացած մարդու՝ այս աշխարհից հեռանալը տխուր է, վերջին 2 տարում սովորել ենք, բայց երբ բանաստեղծ է հեռանում, և մտերիմ բանաստեղծը, մտերիմ մարդը նաև, խորապես ցավալի է։ Շատ տպավորիչ էր, երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Ազնավուրի առիթով ասաց, որ Ֆրանսիայում բանաստեղծները չեն մահանում։ Հայաստանում էլ էր առաջ այդպես․բանաստեղծները չէին մահանում, բայց հիմա մահանում են։ Շատ եմ ցավում, որ Ռազմիկն այդպես անսպասելի գնաց։ Վերջին անգամ հանդիպել եմ Արմեն Շեկոյանի հոգեհանգստաին, գրողների տանը, դուրս եկանք, միասին ծխեցինք, պայմանավորվեցինք, որ պիտի հանդիպենք, վաղուց իրար չենք տեսել՝ վիրուսի պատճառով, և ոչ միայն վիրուսի, Շուշիի հանձնելուց հետո, մեր զոհերից հետո․․․, ինչևէ, տխուր էինք։ Պիտի հանդիպեինք ու չհանդիպեցինք։

Չգիտեմ ե՜րբ, չեմ հիշում ո՜վ

Անցնում էր լուռ այս աշխարհով:

Ցավերն ամեն՝ առած ուսին,

Գլխի վերեւ՝ մեռած լուսին,

Ոտքերի տակ՝ աշխարհը սին,

Չգիտեմ ե՜րբ, չեմ հիշում ո՜վ,

Անցնում էր լուռ այս աշխարհով:

Ես ուսանող էի, երբ լույս տեսավ Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմը»,- ասաց Տեր-Գուլանյանը։ Գրողին հարցրինք՝ ի՞նչ է կարծում Դավոյանին Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորելու հարցի վերաբերյալ, կո՞ղմ է, Տեր- Գուլայնաը կարճ պատասխանեց․ «Այո»։ Իսկ Կառավարությունը հանձնաժողով կկազմի՞ Դավոյանի հուղարկավորության հարցերով, ինչպես տեղի ունեցավ Վանո Սիրադեղյանի պարագայում, հարցրինք Տեր- Գուլանյանին։

«Վանոն նույնպես իմ ընկերն էր, ափսոս, ես ինձ լավ չէի զգում, նույնիսկ չկարողացա հոգեհանգստին գնալ, ինչի համար շատ ցավում եմ, չնայած՝ ես շատ եմ գրել և խոսել Վանոյի մասին, երբ Վանոն, այսպես ասած, աքսորական էր։ Իսկ ինչո՞ւ չպիտի անեն, ես չեմ հասկանում, այդ հարցը նույնիսկ զարմանալի է։ Կար բանաստեղծական մի դպրոց, որ գալիս էր Վահան Տերյանից, Չարենցից, եկավ Համո Սահյան, Ռազմիկ Դավոյանը այդ գծի վերջին պոետն էր։ Վերջին բանաստեղծն էր ինքը՝ դասական իմաստով, բոհեմական իմաստով։ Մենք էլի շնորհալի, տաղանդավոր մարդիկ ունենք, խնդիրը դա չէ, բայց այդ ճյուղի վերջին բանաստեղծն էր ինքը։ Անկեղծ ասած՝ այդ հարցը զարմանալի է՝ Կառավարությունը կկազմի՞ հանձնաժողով, թե՞ չի կազմի։ Չի՞ կազմի՝ ավելի վատ իր համար, դա Ռազմիկ Դավոյանին ոչինչ չի տալու, դա մեզ է տալու, որ մենք վերջում հուսահատ հիշենք, որ Հայաստանում էլ բանաստեղծները չեն մեռնում։ Ռազմիկ Դավոյանը բացառիկ տաղադավոր, երևելի բանաստեղծ էր, և վերջին այս ծանր ժամանակաշրջանում էլ հասարակական իմաստով նա իրեն որպես բանաստեղծ պահեց, իրեն որպես իր ժողովրդի մտավորականը պահեց, անտարբեր չեղավ համազգային ցավի հանդեպ, ինչի համար ես հիանում էի իրենով»։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան