Արտաքին 1 տարի առաջ - 22:58 09-08-2024

47 տարեկան եմ, ինձնից ի՞նչ գրոհային․ Յակուտիայից հայը պնդում է, որ իրեն խաբել են՝ պատերազմ ուղարկելով Ուկրաինա

Յակուտիայից 47-ամյա գործարար Հայկ Հարությունյանը, ով Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիություն ունի, հուլիսի վերջին տեսանյութ է նկարահանել՝ ասելով, որ իրեն ստիպել են պայմանագիր կնքել և պատերազմել Ուկրաինայում։ Գրում է «Ազատության» եվրասիական ծառայությունը։

Այնտեղ հրամանատարները նրան նախ դրել են փոսի մեջ՝ ալկոհոլ խմելու համար, իսկ հետո, առանց նախապատրաստվելու, որոշել են «թնդանոթի մսի պես» ուղարկել գրոհի։ Հայկի ծանոթները պատմում են, որ նա ստիպված է եղել պատերազմ գնալ տեղի դատախազի հետ կոնֆլիկտից հետո և քրեական գործ հարուցելու սպառնալիքի տակ։ Հարությունյանը օգնություն է խնդրում իր հայրենակցից՝ Կրեմլի գլխավոր պրոպագանդիստներից Մարգարիտա Սիմոնյանից, իսկ կինը կարծում է, որ ամուսնու դիմացից տեսագրությունը խաբեությամբ տեսագրվել է ուկրաինացի զինվորականների կողմից։

Տեսանյութում Հարությունյանը դժգոհում է, որ իր ռազմաճակատում գտնվելու հինգ ամիսների ընթացքում ոչ մի արձակուրդ չեն տվել, պատճառաբանելով, թե հրամանատարները բռնել են իրեն ծառայակիցների հետ խմելիս։ Հարությունյանն ասում է, որ այնտեղ, որտեղ ինքը ծառայում է, բոլորը խմում են, բայց միայն ինքն է պատժվել։ Իր վարկածով՝ դա տեղի է ունեցել, քանի որ ինքը ռուս չէ։

Երկու րոպեից մի փոքր ավելի տեւող տեսանյութում ոչ մի խոսք չկա այն մասին, թե կոնկրետ ինչպես է Հայկը հայտնվել Ուկրաինայի դեմ կռվող ռուսական զինված ուժերի շարքերում։ Թե որտեղ է նա այժմ, հավաստի տեղեկություններ չկան։ Ո՛չ ՌԴ ՊՆ-ն, ո՛չ զորամասը, ըստ նրա, այս մասին որեւէ տեղեկություն չեն հայտնել իր կնոջը՝ Սվետլանա Հարությունյանին։

Հարությունյանի հարազատները պատմել են, որ նա հայտնվել է ճակատում՝ Յակուտսկի դատախազի հետ պատահական կոնֆլիկտից հետո։ Ըստ նրանց՝ այս դեպքից հետո Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչին վիրավորելու հոդվածով, և նրան սպառնում են իրական ազատազրկում։ Քրեական հետապնդումը չեղարկելու դիմաց նա ստիպված է եղել պայմանագիր կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ։

«Ես 47 տարեկան եմ, ինձնից ի՞նչ գրոհային։ Ինձ չեն նախապատրաստել և ուզում են ուղարկել, ինչպես իրենք են ասում, թնդանոթի միս դառնալ»,- ասում է Հայկ Հարությունյանը տեսանյութում։

Ինչպես Հայաստանի, և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Հարությունյանի հարազատներն ու ընկերներն են ասում, տղամարդը կնոջ և դստեր հետ ապրել է Յակուտիայի Մոխսոգոլլոխ փոքրիկ գյուղում։

Հայկ Հարությունյանի պատմությունը ներկայացնում է Siberia.Realities .

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան