Արտաքին 4 տարի առաջ - 09:05 22-06-2022

Ռոստովի մարզում ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ է կործանվել

Հունիսի 21-ին Ռոստովի մարզում ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ է կործանվել։ Օդաչուն մահացել է:

«Ըստ նախնական տեղեկությունների, միջադեպի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը: Տեղում աշխատում է ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը»,- հաղորդել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։

Հունիսի 17-ին Սու-25 էր կործանվել Բելգորոդի մարզում։ Այս դեպքում օդաչուն կարողացել էր կատապուլտացվել։

Զրահապատ գրոհային Սու-25 «Գրաչ»-ը (Frogfoot ըստ ՆԱՏՕ-ի կոդավորման) նախատեսված է մարտի դաշտում, թիրախի ուղիղ տեսանելիության պայմաններում, ցամաքային ուժերին անմիջականորեն աջակցելու, ինչպես նաև տրված կոորդինատներով ցամաքային օբյեկտների և ցածր արագության օդային թիրախների ոչնչացման համար։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց