Ներքին 2 տարի առաջ - 21:41 09-08-2024

Կաթողիկոսը պատգամեց հոգևորականներին առավել նախանձախնդրորեն, անձնվիրաբար իրականացնել իրենց հովվական ծառայությունը

Օգոստոսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ դասընթացները հնարավորություն են ընձեռում քահանա հայրերին համախմբվելու Մայր Աթոռում, զորանալու Սուրբ Էջմիածնի առաքելության տեսիլքով, մեր սուրբ հայրերի ավանդած ժառանգությամբ, ովքեր կերտել են հայ ժողովրդի փառքը, ինքնությունն ու դիմագիծը և ուղենշել ազգի հավիտենության ճանապարհը։

Իր խոսքում Հայոց Հովվապետը հորդորեց քահանա հայրերին նաև զորացնելու փոխգործակցությունը համայնքների միջև իրենց հոգեխնամ առաքելությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց հոգևորականներին առավել նախանձախնդրորեն, անձնվիրաբար իրականացնել իրենց հովվական ծառայությունը` ազգի համար այս բարդ ժամանակահատվածում այն կարևոր պայման նկատելով Եկեղեցու և Հայրենիքի զորացման։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը